38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Էրդողանը Մակունցին վերանշանակեց ԱՄՆ-ում դեսպան և ողջույններ հղեց Փաշինյանին․ Օ’Բրայենի անկեղծացումները

Էրդողանը Մակունցին վերանշանակեց ԱՄՆ-ում դեսպան և ողջույններ հղեց Փաշինյանին․ Օ’Բրայենի անկեղծացումները
31.07.2024 | 13:39

Թուրքիայի նախագահը «քաշեց» Փաշինյանին։ Մինչ վերջինս փորձում է ՀՀ քաղաքացիների մի փոքր մասի ականջներից «մակարոնեղեն» կախել «Թուրքիան մեր բարեկամն է, միայն ռուսներն են մեր թշնամիները և ռուսներն են միշտ մեզ կռվացրել թուրքերի հետ» թեմայով, Էրդողանը հայտարարեց, որ 2020թ․ իրենք մտել են Ղարաբաղ։

Էրդողանն իր այդ հայտարարությամբ հաստատեց պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ցեղասպան Թուրքիան կրկին հարձակվել է հայերի վրա։

Էրդողանը նաև վերանշանակեց Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում։ Սա այն աղջիկն էր, որ 44-օրյա պատերազմից օրեր առաջ հայ ժողովրդին վստահեցնում էր, որ Թուրքիան չի միջամտի պատերազմին։ Նա այդ օրերին Փաշինյանի խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր։ Մակունցի ֆունկցիան հենց նման հայտարարություն անելն ու մարդկանց մոլորեցնելն էր։ Իր կեղտոտ գործը կատարեց ու գնաց դեսպան այն երկիր, որի պաշտոնյան՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը, բաց տեքստով հայտարարում է, որ իրենք ամեն ինչ արել ու անում են, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները խզվեն։ Իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում, ԱՄՆ-ին չի հետաքրքրում։ Վաշինգտոնն այդ խզումն առաջացնելու համար Արցախը Փաշինյանի ձեռքերով հանձնեց Ադրբեջանին, որպեսզի ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ առաջացնի։

«ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանի համար հնարավոր դարձնել խիզախ քայլերի դիմելը, դեպի որոնց առաջնորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. խոսքը ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման մասին է: Մենք պայմաններ ենք ստեղծում, որ Հայաստանը հեռանա Ռուսաստանից»,- հայտարարել է Օ'Բրայենը։

Եվ այսպես, ԱՄՆ-ը, ժողովրդական լեզվով ասած, ափաշքարա հայտարարում է, որ ինքը Հայաստանը դիտարկում է որպես մանրադրամ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Չեն էլ թաքցնում, որ Արցախը հանձնել են, որ ռուս խաղաղապահներին հեռացնեն այդտեղից ու հակառուսական տրամադրություններ տարածեն հայերի մոտ։

Հիմա էլ թիրախավորել են Գյումրիի ռուսական ռազմաբազան։ Այս դեպքում դրա հեռացման գինը նշանակված է Հայաստանը։

Ի դեպ, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը բաց տեքստով հայտարարեց նաև, որ «Զանգեզուրի միջանցք» են ուզում բացել, որպեսզի վնասեն Ռուսաստանին ու Չինաստանին։ Նիկոլենք կողմ են այդ միջանցքին, բայց քարոզում են, թե, իբր, ՌԴ-ն է ուզում միջանցքը բացել, բայց իրենք, իբր, պայքարում են դրա դեմ։

Ուշագրավ է, որ այս ամենի ֆոնին հանդիպում են Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է իրականում Հայաստանում իրենից ներկայացնում արևմտամետությունը։ Դա Թուրքիային ինտեգրվելու, ավելի ճիշտ՝ թուրքական հարձակման ենթարկվելու հեռանկարն է, որը հայ ժողովրդին մատուցվում է «խաղաղության խաչմերուկի» բլեֆի տակ։

ԱՄՆ-ը շտապում է։ Ուկրաինական ճակատում իրենք պարտվում են, Վրաստանում չեն կարողանում մանրադրամ դարձնել այդ երկիրը, իսկ ահա Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի են գնացել՝ գին նշանակելով Հայաստանը։ Պետական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 9804

Մեկնաբանություններ